Վարչապետի աշխատակազմում 2020 թվականին 441 միլիոն դրամի պարգևավճար են ստացել
![]() 281 Երեքշաբթի, 02 փետրվարի, 2021 թ., 21:05 2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան: AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 441.693.600 ՀՀ դրամի պարգևավճար է հատկացվել, որը համարժեք է շուրջ 920.000 ԱՄՆ դոլարին։ «Վարչապետի աշխատակազմին խնդրել էինք տարվա կտրվածքով պարգևավճարների մասին տեղեկությունը տրամադրել նաև ըստ ամիսների՝ հասկանալու համար, թե արդյո՞ք պատերազմի օրերին և դրանից հետո կառույցում պարգևավճարներ հատկացվել են, թե՞ ոչ։ Մինչդեռ մեզ տրամադրվել է ոչ թե հատկացված պարգևավճարների չափն ըստ ամիսների, այլ պարգևատրման տարեկան ֆոնդի բաշխումը 12 ամիսների վրա, ինչից անհնար է հասկանալ, թե ո՞ր ամիսներին և որքա՞ն պարգևավճար է հատկացվել»,- գրում է աղբյուրը։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13402:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
193Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
221Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
