«Բոլոր արցախցիները պետք է վերադառնան Արցախ». Նորայր Նորիկյան
![]() 1179 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 22:30 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե չեմ սխալվում, Արցախի 4 նախագահներից 2-ը բնակվում են Երևանում: Արցախի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ պաշտոնանկությունից հետո տեղափոխվել ու շարունակում են տեղափոխվել ու բնակություն հաստատել Երևանում: Հիմա ճիշտ ժամանակն է Արցախ վերադառնալու: Վերադարձե՛ք Ձեր երեխաներով ու թոռներով, փորձե՛ք նոր շունչ հաղորդել Արցախին, իրականացրե՛ք ներդրումներ ու շենացրե՛ք Արցախը, հո՛ւյս տվեք Արցախում ապրող մեր հայրենակիցներին, հասկացրե՛ք Ձեր ներսի ու դրսի բոլոր մեծ ու փոքր ընկերներին, դաշնակիցների՛ն, բարեկամների՛ն, մեր թշնամիների՛ն, Ադրբեջանին հատկապես հասկացրե՛ք, որ Արցախը չի ընկել, որ Դուք Արցախի տե՛րն եք, հայրենատե՛ր եք, որ Արցախը հավերժ հայկական է եղել ու հավերժ կմնա հայկական, և Ձեզանից յուրաքանչյուրն ամեն ինչ կանի Արցախի վերածննդի համար: Ի դեպ, սա լավագույն պատասխանը կլինի բոլորին՝ ներսում ու դրսում, լավին ու վատին, որ Արցախն ապրելու է, որ Արցախը վերականգնվելու է և շտկելու մեջքը: Անձամբ ինքս անկեղծորեն արժանին կմատուցեմ Ձեզ յուրաքանչյուրիդ, անկախ նրանից, թե Ձեզանից յուրաքանչյուրի նկատմամբ ինչպիսի ընկալում ունեմ հիմա: Արե՛ք այդ քայլը, նո՛ր շունչ ու ոգի հաղորդեք Արցախին, նո՛ր կյանք տվեք Արցախին: Կանե՞ք... Հ. Գ. Խորապես համոզված եմ, որ ճակատագրական այս ժամանակահատվածում բոլոր արցախցիները պետք է վերադառնան Արցախ, նաև Հադրութից տեղահանվածները, Շուշի քաղաքի մեր հայրենակիցները, իսկ մենք ազգովի պետք է կարողանանք հնարավորինս արագ նորմալ ու բարեկեցիկ պայմաններ ստեղծել նրանց համար՝ Արցախում հարատև ապրելու և Արցախը հավերժ հայկական պահելու համար... Արցախը հնարավոր է պահել հայկական՝ միայն ու միայն այնտեղ ապրելով: Հողը պահում են այդ հողի վրա ապրող մարդիկ»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
