Հայտնի է՝ երբ կկայանա ՀՀ–ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի, Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի՝ տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ 2-րդ հանդիպումը տեղի կունենա փետրվարին: Այս մասին ТАСС-ի թղթակցին հայտնել են ՀՀ փոխվարչապետի մամուլի ծառայությունից։
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի 2-րդ հանդիպումը կկայանա փետրվար ամսվա ընթացքում»,- նշել են մամուլի ծառայությունում:
Մամուլի ծառայությունը նաև հավելել է, որ փոխվարչապետների որոշմամբ ստեղծվել է 2 փորձագիտական ենթախումբ: Դրանց կազմում հայկական կողմից կընդգրկվեն ազգային անվտանգության ծառայության, ԱԳՆ-ի, Էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ։ Ներկայացուցիչներ կլինեն նաև ՊԵԿ-ից ու Սննդամթերքի անվտանգության տեսչությունից:
3 երկրների փոխվարչապետերի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 30-ին Մոսկվայում:

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
36117.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
36017.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
41816.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
41916.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
30516.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
29916.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
50014.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50314.11.2026, 10:42