«Հայաստանում սկսվում է կրիմինալ աշխարհի համար լավագույն ժամանակահատվածը». Ստեփան Դանիելյան
![]() 344 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 17:00 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կրիմինալի վերելքը. ե՞րբ է կրիմինալի՝ հանցագործ աշխարհի համար սկսվում լավագույն ժամանակաշրջանը: Պատասխանը պետք է պարզ լինի, երբ իշխանությունը թուլանում է ու չունի հասարակության վրա ներազդելու անհրաժեշտ հեղինակություն։ Երբ պետական ստորբաժինները չեն կարողանում կամ մոտիվացված չեն պաշտպանել իշխանությանը, երբ մրցակից քաղաքական կառույցներն սկսում են լուրջ մրցակցություն դրսևորել լեգալ խաղի կանոնների դեգրադացիայի պայմաններում, իշխանությունը որոնում է այլ, ոչ լեգալ հենարաններ։ Հիմա Հայաստանում ճիշտ այդ դրությունն է։ Գործող իշխանությունը չունի քաղաքական դիսկուրս, որն իր գոյությանը որևէ տրամաբանական իմաստ հաղորդի, սակայն իշխանության պահելն էքզիստենցիալ՝ գոյաբանական խնդիր է այդ անձանց համար։ Գոյաբանական պահանջը ոչ ֆորմալ լուծումներ է պահանջում, իսկ պատմությունից հայտնի լավագույն լուծումներից մեկն իշխող անձանց ու հանցագործ աշխարհի համագործակցությունն է։ Բնականաբար, դա պետք է փոխշահավետ համագործակցություն լինի։ Կրիմինալը պետք է ճնշի հասարակությանը, նրան վախի մթնոլորտում պահի, նաև լինի վտանգ ընդդիմադիր քաղաքական դաշտի համար՝ անձնական թիրախավորումներով։ Հայաստանում սկսվում է կրիմինալ աշխարհի համար լավագույն ժամանակահատվածը»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
