«Retro-Nikol կամ խաբեության պարզ մեխանիկան». Սամվել Ֆարմանյան
![]() 340 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 17:10 Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Retro-Nikol կամ խաբեության պարզ մեխանիկան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 750 մլն. դոլարով ավելացնում է Հայաստանի արտաքին պարտքը՝ պարտատոմսեր է տեղաբաշխել: Նախարար Ջանջուղազյանն էսօր նշել է, որ տարեվերջին մեր պետական պարտքը կհասնի 8.9 մլրդ. դոլարի: Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի կառավարման այս կարճ ընթացքում Հայաստանի պետական պարտքն արդեն ավելացել է 2 մլրդ. դոլարով: Իսկ կային ժամանակներ, երբ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, հեգնելով արտաքին պարտքի ավելացումը, որպես բյուջետային ճեղքվածքի ֆինանսավորման աղբյուր, առաջարկում էր պարտք վերցնել նաև«քյաբաբնոցների ֆինանսական ճեղքվածքը փակելու համար», իսկ վարկային ամեն մի համաձայնագրի քննարկում ԱԺ-ում վերածում մոնոկրկեսի: Ահա այսպես, կաթիլ առ կաթիլ, տիրանալով աղքատությունից ու անիրավություններից ելք փնտրող շատ հայաստանցիների էմոցիաներին, Նիկոլ Փաշինյանը ստորաբար հարթեց իր ճանապարհը դեպի իշխանություն: Հանձնելու Արցախը, մատաղ անելու նրա հազարավոր երեխաներին ու հիմա արդեն կլպելու իրեն հավատացած նույն քաղաքացիների կաշին ու պարտքի տակ դնելու նրա գալիք սերունդներին: Հ. Գ. Հիմա ո՞ւմ է հետաքրքրում, թե որքան պարզ ու ինչքան մանկամտորեն խաբվեց մեր ժողովուրդը հույսի ու արյան այդ վաճառականին»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
