Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Ես չեմ կարծում, թե Արծրունը ստում էր». Լուսինե Ազնաուրյանց

«Ես չեմ կարծում, թե Արծրունը ստում էր». Լուսինե Ազնաուրյանց
210
Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 20:15

Հայաստանի եվրոպական կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Լուսինե Ազնաուրյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արծրունի դեմ ֆեյսբուքյան արշավի կապակցությամբ ուզում եմ մի քանի բան ասել։
Ես չեմ կարծում, թե Արծրունը ստում էր պատերազմի ընթացքում։ Ես չեմ կարծում, թե մենք այ հենց էդպես շռնդալից պարտվում էինք, ինչպես նոյեմբերի 10-ին մեզ ներկայացվեց։ Հակառակը, հենց կարծում եմ, որ Արծրունն էր ճիշտն ասում, իսկ այ վիրավորել արգելած վարչապետը իրավիճակին անհամապատասխան կատաստրոֆիկ կապիտուլյացիա է ստորագրել։ Եթե դուք սպասում եք, թե Արծրունը պիտի, ասենք, պեգովին արգելեր թրև գալ մարտադաշտում ու բացահայտ թշնամական նպատակներով շպիոնություն անել, սխալվում եք։ ՀՀ ամբողջ բանակի բարձրագույն սպայակազմը կրթություն է ստանում ռուսական ռազմական ակադեմիաներում, ռուսական «մասնագետները» թրև են գալիս ՊՆ-ում ու հեռախոսների այն կողմում։ Ժողովուրդ ջան, ՀՀ ՊՆ-ն ուղիղ հրամաններ է ստանում ռուսաստանից։ Հո չե՞ք ենթադրում թե նման պայմաններում ինչ որ Արծրուն պիտի ասեր «ֆուուուոււււ, քխխխխխ, ռուս Պեգով»։ Եվ մի՛ սպասեք, թե Արծրունը կամ ընդհանրապես որևէ պաշտոնյա վեր կկենա ու կասի «ժողովուրդ իմ, մենք էդքան էլ վատ վիճակում չէինք, մենք էդքան էլ չէինք պարտվում, հա, չէինք հաղթում, բայց կարող էինք հաղթել կամ գոնե այնքան ձգել այս պատերազմը, որ կամ Բայդենը հաղթեր կամ ադրբեջանը ուժասպառ լիներ կամ Ֆրանսիան միջամտեր կամ նման մի բան, ամեն դեպքում այսպիսի խայտառակ կապիտուլյացիայի վիճակ հաստատ չէր լինի»։ Մի սպասեք, ոչ ոք դա չի անի, քանի դեռ մենք ռուսաստանի տակ ենք։ Սա հայկական տաբուներից մեկն է՝ նման 1915 թվի ցեղասպանությանը ռուսաստանի ընդգրկվածության տաբուին։ Թողեք էդ մարդուն, մի սարքեք նրանից քավության նոխազ։ Արծրունը զինվորական է ու ոչ գող ու թալանչի դավաճան։ Նա ընդամենը գոյություն ունեցող համակարգում տեղ գտած մի փոքր օղակ է։ Էդպես մենք բոլորս ինչ-որ առումով այդ համակարգի մի փոքր օղակ ենք։ Մի ցրվեք մանր խնդիրների վրա։ Մեր խնդիրը ռուսական օկուպացիան է, նրանից էլ առաջանում են այս բոլոր հետևանքները»։