«Մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը պետք է հրապարակեն ֆինանսական հաշվետվություններ». Արթուր Հովհաննիսյան
![]() 177 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 17:30 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եթե «Զանգվածային լրատվության» մասին օրենքում մեր առաջարկած փոփոխություններն օրենքի ուժ ստանան, ապա լրատվամիջոցները մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 31-ը պետք է հրապարակեն ֆինանսական հաշվետվություններ, որոնք պարտադիր պետք է ներառեն տեղեկություններ՝ . գովազդից և այլ վճարովի եթերաժամից, . սեփական արտադրության տպագիր պարբերականի, տեսաշարային, ձայնաշարային և տեսաձայնաշարային նյութերի վաճառքից, ծ . բաժանորդային վճարումներից, . հովանավորությունից, . կառավարման վրա ազդեցություն ունեցող անձի կամ անձանց ներդրումներից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված եկամուտների մասին: Կարծում եմ՝ հենց այս կարգավորման փաստով է պայմանավորված որոշ քաղաքական գործիչների, խորհրդարանական ընդդիմության որոշ ներկայացուցիչների վախերը, որոնք իրենց այդ վախերն ու դժգոհությունները կամ որոշ լրատվականների հետ անմիջական կապը փորձում են քողարկել անհայտ ծագում ունեցող աղբյուրներին հղում անելու արգելքի դրույթն առանց որևէ հիմնավորման քննադատելու միջոցով։ Հ․ Գ․ Իհարկե, խոսքս որևէ կերպ չի կարող վերաբերել այն մասնագետներին, որոնց հետ արդեն երրորդ օրն է հանրային քննարկումներ ենք ունենում»։ |

«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
2412:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
2912:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
5511:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
11910:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
11510:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10310:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
8009:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
10909:24
