«Արայիկը պիտի գիտակցի, որ լուռ պիտի անցնի իր քավարանը». Արփինե Հովհաննիսյան
![]() 719 Կիրակի, 07 փետրվարի, 2021 թ., 20:40 ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբեմնի ազատ ու անկախ Արցախի «նախագահ» կոչեցյալը երես ունի՝ խոսում է ու մուննաթ գալիս: Երևի տեղի դավաճան պնդաճակատից է սովորել: Նա չի ուզում գիտակցել, որ ինքը դժբախտ ու նզովվյալ մարդ է, կործանված մեկը, ով սեփական անխելքության, ստորաքարշության ու քծնանքի պատճառով ավիրել է իր հայրենիքը: Իր սուրբ հայրենիքը: Նիկոլի ու էրատոյի համար Արցախը բեռ էր, իսկ իր համար՝ հայրենիք: Նրա զավակներն ապրելու են այն մտքով ու գիտակցումով, որ իրենց հայրն ազատ Արցախի ՎԵՐՋԻՆ նախագահն էր ու նաև՝ հայրենիքն ազատից բզկտված դարձնողը: Արայիկը պիտի գիտակցի, որ լուռ պիտի անցնի իր քավարանը, որն այս կյանքով չի ավարտվելու: Հ. Գ. Դավաճանի հարճերն իրավունք ունեն չհասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչ եք արել դու ու նիկոլն ու ինչ է լինելու ձեզ հետ: Բայց դու հո գիտես, դու պարտավոր ես ընկալել՝ դու երկիրդ ծվեն-ծվեն անողն ես, լուսավոր երեխեքին մահվան ուղարկողներից մեկը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
