Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Քաղաքականությունը նոր տեմպերով դուրս կգա փողոց»․ Ալեն Ղևոնդյան

«Քաղաքականությունը նոր տեմպերով դուրս կգա փողոց»․ Ալեն Ղևոնդյան
219
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 17:00

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արտահերթի օրակարգը, կարծես, փակվեց, քանի որ երաշխիքներ չստացավ։ Մյուս կողմից քաղաքականությունը նոր տեմպերով դուրս կգա փողոց։
Եթե ընդդիմադիրները ֆիքսեն՝ ի՞նչ են ուզում ու ո՞նց, ու քանի հոգով ու որքա՞ն են ձիգ՝ ոչ կոմպրոմիսային։ Մի բան էլ՝ արդյո՞ք նրանք կդիմանան իրենց դեմ կոմպրոմատներին, արդյո՞ք պետական շահը գերակա է անձնականից։
Ի դեպ, այս ընթացքում կարող է ինչ որ կոնկրետ մեկի բախտը բերի նոր պատերազմ սկսվի։ Ավելին՝ կարող է անձամբ սադրել։ Օրերը տաքանում են։
Կարսի զորավարժությունների տեխնիկային հետևե՞լ եք գոնե։ Մինչդեռ կոնկրետ ընդդիմադիրների համար արտահերթի հնարավոր չեղարկումը, եթե, ասենք, կես ժամից հետո այդ որոշումը չփոխվի, վատ չէ»։