Գորիս համայնքի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել՝ 22-ամյա աղջկան առևանգելու համար
![]() 332 Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 18:50 ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 22-ամյա աղջկան առևանգելու դեպքի մի շարք հանգամանքներ: Նախաքննությամբ պարզվել է, որ Գորիս համայնքի 30-ամյա բնակիչը իր եղբոր, մորեղբոր որդու և երկու ընկերների հետ նախապես պայմանավորվելով ամուսնության նպատակով առևանգել է Գորիս քաղաքի 22-ամյա բնակչուհուն, 2021թ. հունվարի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, տեղեկանալով աղջկա՝ քաղաքի կենտրոնական հատված մեկնելու մասին, վերոհիշյալ անձանց հետ գնացել են Գ.Աշոտի փողոցում գտնվող «Զառա» խանութ-սրահի մոտ և սպասել աղջկա ժամանելուն: Այդ ընթացքում նրանց է միացել 1990թ. ծնված նույն համայնքի ևս մեկ բնակիչ, որն իր վարած «LEXUS» մակնիշի ավտոմեքենայով վերոհիշյալ անձանց հետ սպասել է նշված վայրում: Ժամը 10:15-ի սահմաններում տղաները, նկատելով 22-ամյա աղջկան, նրա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, բացահայտ առևանգել են վերջինիս և 30-ամյա տղայի եղբոր վարած «INFINITI» մակնիշի ավտոմեքենայով նրան տեղափոխել են Արարատի մարզի Հայանիստ բնակավայր: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Գորիս համայնքի 30-ամյա բնակչին և մասնակից 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1990թ. ծնված նույն համայնքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման օժանդակելը) 2-րդ մասի 1-ին կետով: Կատարվել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, 22-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: Նախաքննությունը շարունակվում է: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
