«Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել. իշխանությունը վախեր է ցուցադրում». Անի Սամսոնյան
![]() 272 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 14:05 ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյուղացի Համբոյի տունը կռիվ է ընկել․․․ Իշխանությունը վախեր է ցուցադրում Ազգային ժողովում Կորոնավիրուսի հետևանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքների մասով։ Եվ հանձնաժողովը նախաձեռնող խորհրդարանական ընդդիմությանը ճնշելու համար իշխանությունը միևնույն ժամանակ պատժում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Կառավարությունը և իշխանական մեծամասնությունը երևի թե ակնկալում էին, որ ԱԺ նախագահը կգործադրի բոլոր հնարավոր և անհնարին միջոցները հանձնաժողովի աշխատանքները տապալելու համար, որովհետև մեծամասնության կողմից դա քվեարկությամբ անելը մի տեսակ սիրուն չէր․ դա կլիներ ընդդիմության և ԼՀԿ-ի նախաձեռնած երկրորդ հանձնաժողովի տապալումը։ Բայց արի ու տես, թե որքան անբարյացակամ մարդիկ կան ԱԺ նախագահի նկատմամբ իշխանության ներսում։ Ափսոս․.. Հանձնաժողովի աշխատանքները մեկնարկել են, շուտով մի նախնական ծավալուն հարցաշար կուղարկվի համապատասխան գերատեսչություններին։ Պահպանեք հանգստություն, տիկնա՛յք և պարոնա՛յք։ Ես ձեզ խոստանում եմ, որ սա լինելու 7-րդ գումարման Ազգային ժողովի ամենաարդյունավետ և նպատակային հանձնաժողովը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
