«Եկեք 4 մլն 700 հազարը տանք էդ մարդուն, թողի՝ գնա». Արմեն Ներսիսյանը՝ քաղաքապետին
![]() 302 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 12:10 Երևանի ավագանու նիստում ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանն իր ելույթում անդրադարձավ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցի, 1-ին շենքի այգու հարցին: «Շենքից վեց մետր հեռավորության վրա է այգին, որտեղ ծառեր կան, խաղահրապարակ: 2017-ին սեփականացրել են հողակտորն ու վաճառել ինչ-որ մեկին, վերջինը բարեխիղճ գնորդ է եղել, տվել է դատարան: Դատարանը ճանաչել է, որ խաղահրապարակը պետք է քանդվի, ոստիկանների միջոցով եկան, քանդեցին: Մարկոս Հարությունյանը մոտ մեկ ժամ բանակցում էր տվյալ քաղաքացու հետ, որ եղբա՛յր, արի քեզ համար մեկ ուրիշ տարբերակ մտածենք: Հրաժարվեց, ասաց՝ մեր պահանջը եղել է 4 մլն 700 հազար դրամ, որ փոխհատուցվեր, դա էլ չեղավ, դրա համար ստիպված դիմել եմ դատարան: Հիմա մենք տվյալ սեփականատիրոջ հետ էլի բանակցությունների մեջ ենք: Պարո՛ն քաղաքապետ, արեք էդ փողը տանք էդ մարդուն, թողի՝ գնա, էդ խաղահրապարակը չքանդվի: Ձեզ ոչ մի բան չեն տեղեկացնում, եթե տեղեկացնեին՝ կասեիք, տվեք էդ 4 մլն 400 հազարը, թող հեռանա»,- ասաց Ներսիսյանը: Հայկ Մարությանն արձագանքեց՝ քաղաքապետարանը դրա իրավունքն ունի, թե ոչ, պետք է հասկանալ, գնահատման հարց կա. «Կարող են ասել՝ դրա գինը, օրինակ, 2 մլն 500 հազար էր, դուք տվել եք 4 մլն 700 հազար»,- հայտարարեց քաղաքապետը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
