«100 տարի է անցել, բայց ինչ անում ենք, բոլշևիզմ է ստացվում»․ Տարոն Սիմոնյան
![]() 315 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 15:35 ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօրվա ելույթի ժամանակ անդրադարձավ իշխանական պատգամավորների՝ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին ուղղված հարցերին, որոնցից որոշները, ըստ պատգամավորի, քաղաքական ենթատեքստ էին պարունակում։ «Մեկ էլ 100 տարի առաջ էր, երբ բոլշևիկները հեղափոխություն արեցին և գլխատեցին ողջ ազնվականությանը՝ դատավոր, իրավաբան, արվեստագետ․․․։ Անհրաժեշտ են մասնագետներ, որոնք բացառապես իրենց մասնագիտական գիտելիքների շրջանակներում կխոսեն․ դրանով են նրանք արժեք ներկայացնում պետականության համար։ Չի լինում էլի․․․։ 100 տարի է անցել, բայց ինչ անում ենք, բոլշևիզմ է ստացվում։ Պիտի ավարտե՞նք էդ բոլշևիկյան ժամանակաշրջանի բացասական երևույթները մեզանում, թե՞ ոչ։ Հասկանում եմ, որ ցանկացած հեղափոխությունից հետո հասարակության լայն շերտերը, ովքեր այն կազմակերպել են, նաև պահանջում են համահարթեցում ամեն ինչում, բայց գոնե մասնագիտական տիրույթում համահարթեցում մի՛ պահանջեք։ Դրա արդյունքը շատ վատ է․ դրա արդյունքը երբեմն պետականությունից հրաժարումն է․ պատմության փորձերը, հուսով եմ, յուրացրել ենք»,- ասաց պատգամավորը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
