««Հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել» արտահայտությանն ի՞նչ գնահատական կտաք»․ Պողոսյանը՝ Թադևոսյանին
![]() 232 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 14:50 ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի ընտրության հարցը: Նրա թեկնածությունն այդ պաշտոնում առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, դիմելով թեկնածուին, ասաց․ «Խուսանավում եք ինչ-որ գործերի հանդեպ անձնական կարծիք հայտնելուց, որպեսզի չլինեք կողմնակալ։ Բայց հիմա հետաքրքիր է՝ «հակասահմանադրական ճանապարհով իշխանություն վերցնել», օրինակ, այս արտահայտությանը դիրքորոշում և կարծիք հայտնելն ինչ կողմնակալ կերպ կարող է դիտարկվել, երբ հենց այդ արտահայտությունը հակասահամանդրական է և ավելին՝ քրեորեն պատժելի»։ Ի պատասխան՝ Թադևոսյանը հետաքրքրվեց իշխանական պատգամավորից․ «Ձեր հարցադրումը կոնկրետ գործի՞ն է վերաբերում, ես կխնդրեի հստակեցնել։ Դուք ուզում եք, որ ես իրավական գնահատակա՞ն տամ այդ արտահայտությանը»։ «Ո՛չ, Դուք դատական իշխանության ներկայացուցիչ եք, Դուք թեկնածու եք, գիտնական եք այդ ոլորտում, ինձ ուղղակի հետաքրքիր է այդ արտահայտությունը հակասահմանդրակա՞ն է, քրեորեն պատժելի՞ է, թե՞ ոչ»,- ի պատասխան ասաց Պողոսյանը։ «Տիկի՛ն Պողոսյան, ես թեկնածու չեմ, ես իրավագիտության դոկտոր եմ, բայց ես չեմ կարծում, որ դա որևէ աղերս ունի Ձեր հնչեցրած հարցի հետ։ Դուք ինձնից ակնկալում եք կոնկրետ պատասխան կոնկրետ գործով։ Այո՛, ես կաշկանդված եմ դատավորի վարքագծի կանոններով, որոնք, ի դեպ, օրենսդիր մարմինն է ընդունել և սահմանել դատավորների համար, և ես պարտավոր եմ մնալ այդ շրջանակներում։ Դուք ասում եք՝ ես չեմ արձագանքում քաղաքական գործչի հայտարարությանը․ ես հակված չեմ քաղաքական գործչի հայտարարությունը մեկնաբանել և ես Ձեր հարցը դիտակում եմ բացառապես կոնկրետ գործի շրջանակներում, ուստի դիտարկելով այդ կոնտեքստում՝ ես որևիցե մեկնաբանություն չեմ կարող տալ և չեմ տա, որ ինձ չկաշկանդիհետագայում որևէ գործով»,- հայտարարեց Լիլիթ Թադևոսյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
