Նիկոլը տեղյակ չէ՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում. «Իրավունք»
![]() 328 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 09:45 «Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ համարում՝ «Ում հաշվին է պարտված երկրի ղեկավարի կինը նման ճոխ ծախսեր անում» վերտառությամբ հրապարակման մեջ գրել էինք, որ վարչապետի ընտանիքի անդամները շրջագայություններ են կազմակերպում տարբեր երկրներ, բայց հանրությանը չի իրազեկվում, թե ում հաշվին: Գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից մեզ հարցի պատասխանը ստանալ չի հաջողվում, քանի որ վերջինս մամուլի պատասխանատու չունի: Մենք հարցն ուղարկել ենք կառավարություն, հույս ունենալով, որ կստանանք հստակ պատասխան: Բայց կառավարությունից, ինչպես որ ենթադրվում էր, ստացել ենք հետեւյալ պատասխանը. «Ձեր հարցի հասցեատերը կառավարությունը չէ»: Լավ, բա այդ դեպքում ո՞վ պետք է բացատրի, թե այն դեպքում, երբ վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլը մի գլուխ պնդում է, թե ապրում է «չոր» աշխատավարձով, նրա ընտանիքի անդամներն այդ ո՞ւմ հաշվին են ամիսը մի քանի անգամ հսկայական փողեր տալիս ինքնաթիռների տոմսերի համար, էլ չասած, այդ ուղեւորությունների մնացած գերթանկարժեք մյուս բոլոր ծառայությունների մասին: Ու քանի դեռ հստակ բացատրություն չեն տվել, մնում է մտածել, որ Նիկոլը պարզապես ստում է՝ խոսելով «չոր» աշխատավարձով ապրելու մասին: Չնայած, միգուցե կառավարությունից տվեցին հենց այն պատասխանը, որը կարող էին տալ: Այսինքն՝ հարց է, Նիկոլը գիտի՞, թե Աննան ինչի կամ ում հաշվին է այդ ճոխ ծախսերն անում, որ հանրությանն էլ մի բան կարողանա ասել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
