«Առաջարկվող փոփոխություններն ինչպե՞ս են ազդելու ձեր վկայաբերած գործի վրա, երբ դրանք ուժի մեջ են մտնելու 2022-ից». Բաբաջանյանը՝ Բադասյանին
![]() 220 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 11:50 Այսօր Աժ նիստում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ քննարկման ժամանակ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ասաց. «Նախօրեին, երբ ներկայացնում էիք օրենքի հիմնավորումը և այս փոփոխություններին դիմելու դրդապատճառներից մեկը, դուք վկայաբերեցիք այն դատական գործը, որն ընթանում է այս պահին, և առնվազն երկու տարի է, ինչ դատաքննության փուլ չենք կարողանում մտնել այդ գործով: Ես ուզում եմ հասկանալ՝ այս կարգավորումն ի՞նչ ձևով է անդրադառնալու, օրինակ, այդ գործի վրա, հատկապես, եթե չեմ սխալվում, այս փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2022 թվականից»: Ի պատասխան պատգամավորի՝ նախարարն ասաց. «Իրականում ես կոնկրետ գործ չեմ վկայակոչել: Հասկանում եմ, թե ինչ գործի մասին եք խոսում, բայց միայն դա չի: Բազմաթիվ գործեր կան, որտեղ գործ ունենք իրավունքի չարաշահման հետ»: Հիշեցնենք, որ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու դեպքում առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը: Ռուստամ Բադասյանի խոսքով՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել: Մանրամասները՝ տեսանյութում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
