«Կրակոցները ֆիքսում ենք, փոխանցում խաղաղապահ ուժերին». Վաղարշակ Հարությունյան
![]() 284 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 18:00 Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանից հետաքրքրվեց Սյունիքի սահմանամերձ հատվածներում պարբերաբար կրկնվող կրակրոցներից՝ հարցնելով, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ: Հարցին ի պատասխան նախարարն ասաց. «Նախարարությունն ամեն օր ներկայացնում է շփման գծում իրավիճակը: Դեկտեմբեր ամսից մինչ այսօր մենք չունենք որևէ մի սպանություն շփման գծում, մի վիրավոր ունենք միայն Շուշիում: Այս ընթացքում, որևէ մի միջադեպ, որը մեր կողմից ֆիքսվել է, չկա: Զինադադարի խախտումներ եղել են. օրական, ասենք թե, 5 փամփուշտ ա կրակվում, բայց՝ ոչ մեր դիրքերի ուղղությամբ. բոլորը օդ են կրակվում: Այդ դեպքերը մենք ֆիքսում ենք և փոխանցում խաղաղապահ ուժերին. իրենք քննություն են կատարում: Այսօր ես հանդիպել եմ Մուրադովի հետ և էդ հարցն իր առջև դրել եմ, որ կան նման դեպքեր, ինքն էլ էդ հարցը դրել ա Ալիևի առջև, որ կան այդպիսի դեպքեր: Խնդիրը հետևյալն է՝ կա կրակոց, մենք ֆիքսում ենք, փոխանցում խաղաղապահ ուժերին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
