Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հայ գերիների վերադարձի հարցով Ռուսաստանն աշխատում է Երևանի և Բաքվի հետ». Զախարովա

«Հայ գերիների վերադարձի հարցով Ռուսաստանն աշխատում է Երևանի և Բաքվի հետ». Զախարովա
246
Հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ., 19:29

Ռուսաստանն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ հայ գերիներին հայրենիք վերադարձնելու համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք աշխատում ենք հայ և ադրբեջանցի գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ուղղությամբ։ Վերջերս ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի միջնորդությամբ տեղի է ունեցել ռազմագերիների հերթական փոխանակումը, տուն է վերադարձել 1 ադրբեջանցի և 5 հայ»,- ասել Է Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է գերիների հարցի լուծման լավագույն տարբերակը համարել՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակումը: Նա ընդգծել է, որ դա Ռուսաստանի դիրքորոշումն է, այդ մասին խոսել են ՌԴ նախագահն ու ԱԳ նախարարը: