«Շշմում եմ Նիկոլի ու նիկոլականների «բեսպրեդել» լկտիության վրա». Նաիրա Զոհրաբյան
![]() 280 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 11:15 ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ցինիզմն անպարագիծ է Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ անցկացրեց իր գրած օրենսդրական նախաձեռնությունը, որով իր հասցեին վիրավորանքի համար քաղաքացիներն այլևս կտուգանվեն մինչև 5 միլիոն դրամով, իսկ իր հասցեին զրպարտանքի համար՝ մինչև 10 միլիոն դրամով։ Այսինքն՝ եթե ինչ-որ մեկս համարձակվի ասել, որ Փաշինյանը դավաճան է, որովհետև ժողովրդի թիկունքում հանձնել է Արցախը, պիտի պատրաստ լինենք վճարել 10 միլիոն դրամ, որովհետև Նիկոլը կգտնի վնգստացող այն դատավորին, ով ակնհայտ փաստը, որ Նիկոլը հանձնել է Արցախը, կհամարի զրպարտանք։ Գորինի «Մոռանալ Հերոստրատին» պիեսում մի էսպիսի միտք կա՝ «մարդկային լկտիությունն աստվածներից զորավոր է»։ Ես շշմում եմ Նիկոլի ու նիկոլականների ցինիզմի վրա, ես շշմում եմ նրանց «բեսպրեդել» լկտիության վրա։ Էսքան ցինիկ ու լկտի լինելը լուրջ հոգեբանական բարդույթ է, որովհետև homo sapiens-ը՝ բանական գոյությունը, չի կարող էսքան անպարագիծ ցինիկ լինել։ Ինչի՞ համար է սա արվում։ Շատ պարզ։ Էս նախագիծը բերվել է մեկ նպատակով, որպեսզի Հայաստանում վերջնականապես հաստատվի Նիկոլի ֆեյքերի բացարձակ իշխանություն և մարդկանց ստիպեն ապրել Նիկոլի գծած վիրտուալ տիրույթում։ Ես, ուրեմն, ես հայտարարում եմ՝ շարունակելու եմ ասել, որ Արցախը թուրքին հանձնածը դավաճան է, և դուք չեք կարողանալու լռեցնել մեզ, որովհետև դուք ձեր աղտեղությամբ այլևս փոքրամասնություն եք։ Այո՛, ագրեսիվ, հակաէսթետիկ, հակահիգիենիկ, տգեղ, գարշահոտ, բայց՝ փոքրամասնություն։ Ու ընդամենը ժամանակի հարց է մեր երկիրը ձեր ներմուծած ապականությունից մաքրելը։ Որից հետո մնալու է ընդամենը մեկ տեխնիկական խնդիր՝ թույլ չտալ, որ ձեր ու ձեր ընտանիքների հետ հաշվեհարդար տեսնեն, ինչը, անկեղծ, շատ դժվար է լինելու զսպել։ Դուք պիտի ապրեք, դուք պիտի ձեր պատիժը կրեք ցմահ, ու մենք, որպես էքսպոնատ, ձեզանից յուրաքանչյուրին պիտի ցույց տանք մեր երեխաներին, որպեսզի նրանք տեսնեն, թե ինչպիսին չպիտի լինի հայը»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
