«Կարելի էր աշխատանքներն այնպես կազմակերպել, որ անհայտ կորած զինծառայողների ծնողներն այսօր փողոց դուրս չգային». Ն․ Նորիկյան
![]() 281 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 17:45 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես պնդում եմ, որ կարելի էր աշխատանքներն այնպես կազմակերպել, որ անհայտ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատներն այսօր փողոց դուրս չգային։ Այո՛, հնարավոր էր նրանցից յուրաքանչյուրի հետ իրականացնել հոգեբանական ու մասնագիտական այլ աշխատանք, ինչպես նաև հնարավորինս տեղեկացնել իրականացվող քայլերի կամ ձեռնարկվող ջանքերի մասին, անհրաժեշտության ու հնարավորության դեպքում՝ նրանց մասնակից դարձնել այդ աշխատանքներին: Այդ մարդկանց հասկանալ է պետք ու ոչ երբեք մեղադրել: Դուք չե՞ք տեսնում, որ այս մարդկանց մոտ անելանիության զգացում կա, չգիտեն, թե ո՞ւմ դիմեն: Լա՛վ, կարելի՞ էր այս ճգնաժամային իրավիճակում կազմակերպել իրապես ճգնաժամային կառավարում, ապահովել պետական մարմինների առավել արդյունավետ աշխատանք: Այս իրավիճակը պետական կառավարման համակարգի անկատարության ու փնթիության հետևանք է: Մի քանի օր առաջ առիթ ունեցա զրուցելու Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների հետ: Մարդիկ զգուշորեն կարծիք էին հայտնում, որ երկրում կառավարում չկա, իշխանություն չկա, իշխանության ու հասարակության կապը գնալով կտրվում է... Լուծե՛ք այս մարդկանց խնդիրը, Դուք պարտավո՛ր եք լուծել՝ ըմբռնումով մոտենալով նրանց էմոցիոնալ վարքագծին»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
