«Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ». Վարդան Ոսկանյան
![]() 744 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 17:30 Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բաքվի բռնապետի հետ, այսպես կոչված, բանավոր, իսկ ինչպես հիմա է կասկածվում, նաև գրավոր ամոթալի «ըմբռնումների» հետևանքով Սանասարի (Ղուբաթլու) և Կովսականի (Զանգելան) շրջանններում մեր դիրքերը հանձնելու հետևանքով Գորիս-Մեղրի հատվածում թշնամու համար ստեղծվել են խիստ նպաստավոր պայմաններ՝ ցանկության դեպքում փաստացի վերահսկողություն սահմանելու Հայաստան-Իրան ցամաքային հաղորդակցության անխտիր բոլոր ուղիների վրա։ Այդ հաղորդակցությունն ապահովող ճանապարհները Գորիսից մինչև Կապան երկուսն են, որոնցից Մ2 (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) միջպետական նշանակության մայրուղին վտանգված է Որոտանի և Շուռնուխի հատվածներում և Կապանի մոտակայքում, իսկ Հ46 (Տաթև-Աղվանի-Կապան) հանրապետական նշանակության հիմնականում ապահով ճանապարհը վտանգված է ծայր հարավում՝ կրկին Կապանի հատվածում, որտեղ այն միանում է Մ2-ին։ Կապանից մինչև Մեղրի գնացող ճանապարհները ևս երկուսն են, որոնցից ապահով է Մ2-ի շարունակությունը (Կապան-Քաջարան-Մեղրի-Իրանի սահման), սակայն Ճակատենի հատվածում վտանգված է Մ17 (Կապան-Ծավ) միջպետական ճանապարհը, որը կառուցվել է՝ որպես ձմռանը դժվարանցանելի Մ2 միջպետական ճանապարհի Կապան-Քաջարան-Մեղրի հատվածի այլընտրանք։ Այսինքն՝ Որոտանի, Շուռնուխի, Կապանի և Ճակատենի հատվածներում առաջացած ճանապարհային խնդիրները ոչ միայն վերաբերում են Հայաստանի ներպետական հաղորդակցության անվտանգությանը, այլ նաև մեզ համար կենսական՝ դեպի հարավ ազատ ելքին։ Կից քարտեզում նշել եմ վտանգված հատվածները»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
