Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Մենք երկրաշարժերին ու պատերազմներին պատրաստվում ենք նույն ձևով, այսինքն` չենք պատրաստվում». Դ. Մալխասյան

«Մենք երկրաշարժերին ու պատերազմներին պատրաստվում ենք նույն ձևով, այսինքն` չենք պատրաստվում». Դ. Մալխասյան
317
Շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ., 18:20

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մենք երկրաշարժերին ու պատերազմներին պատրաստվում ենք նույն ձևով, այսինքն չենք պատրաստվում։
Մենք հաստատ գիտեինք, որ մեծ պատերազմ է սպասվում. ի՞նչ էինք անում, առանձնապես ոչ մի բան։ Հույս ունեինք, որ չի սկսվի՝ սա չի թողնի, նա չի թողնի, Ադրբեջանը չի համարձակվի և այլն․․․
Արդյունքում ի՞նչ եղավ՝ պատերազմ, պարտություն՝ սարսափելի կուրստներով։
Նույնը երկրաշարժերի հետ կապված է․ մենք հաստատ գիտենք, որ ապրում ենք այնպիսի տարածաշրջանում, որտեղ պարբերաբար ուժգին երկրաշարժեր են տեղի ունենում։
Ի՞նչ ենք անում մենք՝ դիմագրավելու համար շատ հնարավոր աղետին. կրկին առանձնապես ոչինչ։
Կառուցել ենք ոչ սեյսմակայուն շենքեր, քաղաքաշինության մեջ սեյսմիկ անվտագության կանոնների նկատմամաբ խորապես թքած ունենք, նույն ձևի թքած ունենք սյսմիկ պաշտպանության կանոնների վրա ու ընդհանրապես թքած ունենք անվտանգության բոլոր կանոնների վրա։
Աստված չանի, բայց մի օր կարող է շատ աղետալի երկրաշարժ տեղի ունենա, որի հետևանքը կլինի հազարավոր զոհեր ու ավերվածություններ։
Այդ ժամանակ ի՞նչ կասենք մենք, ճիշտ է, կասեք Աստված մեզ պատժեց, աշխարհը մեր դեմ էր, ռուսը, թուրքը, հրեան, եվրոապացին, ամերիկացին կազմակերպեց, ուզում էին մեզ վերացնելու ու այդպես շարունակ անհեթեթ խոսակցություններ։
Ու ոչ մեկի մտքով չի անցնի, ասել, որ մեր գլխին եկող աղետների պատճառը մեր անփույթ, անխելք ու անհեռատես վերաբերմունքn է մեր իսկ անվտագությանը։
Այսօր տեղի ունեցած երկրաշարժից կսթափվե՞ն, քայլեր կանե՞ն, իհարկե ոչ, շուտով կմոռանան, մինչև հաջորդ աղետը»: