«Ես հասկացել եմ, թե հայ տղամարդկանց զգալի մասն ինչու է այդքան սեռաքաղց». Նարեկ Սարգսյան
![]() 351 Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 03:10 Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հասկացել եմ, թե հայ տղամարդկանց զգալի մասն ինչու է այդքան սեռաքաղց: Արդեն որերորդ անգամ լսում եմ, որ (մանավանդ վալենտինի օրը) տղամարդիկ իրենց դուր եկած աղջիկներին թանկ նվերներ կամ ծաղիկներ են ուղարկում: Դա ի՞նչ ա: Դա կնոջը գրավելու ձև ա՞: Եթե դու աղջկա հետ դեռ ոչ մի անգամ չես հանդիպել, դեռ չես համբուրվել, դեռ հարաբերություն չկա, էդ դեպքում թանկ նվեր ես ուղարկում՝ որ ի՞նչ: Դա աշխարհի ամենաախմախ բանն է, որ կարելի է անել: Եթե դու դա անում ես, ուրեմն՝ աղջիկների հոգեբանությունից զրո ես՝ կլոր զրո: Այսինքն՝ ի՞նչ ա ստացվում՝ դու քո թանկ նվերով ուզում ես աղջիկ կպցնե՞ս: Մտածում ես աղջիկը պիտի նայի՝ թանկ նվեր ա, ասի՝ «Վայ-վայ-վայ, էս տղեն ինձ թանկ նվեր տվեց, գնամ հետն ընկերություն անե՞մ»: Էդպիսի աղջիկներ կան, բայց եթե ձեր ուզածն էդ ա, հենա գնացեք միանգամից հետը թիվ խոսացեք-պրծեք, էլ ի՞նչ նվեր: Սեքսով զբաղվեք փողի դիմաց: Ձեր արածը դա է: Ցանկացած աղջիկ, որը ոչ թե փող է փնտրում, այլ հարաբերություն, տղամարդուց ՄԻՆՉԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ նվեր ստանալով՝ արդեն իր մտքի մեջ խաչ է քաշում էդ նվերը նվիրողի վրա: Վերջ, դուք իր համար գոյություն չունեք, հասկացա՞ք: Էդ մի նվերով ինքն իր մտքում ձեզ արդեն պոտենցիալ զուգընկերների ցանկից հանեց-սիկտիր արեց: Իսկ եթե բացառություններ կան, ուրեմն՝ էդ աղջկա շրջապատում բոլորն են ձեր նման ու չկա ոչ մի նորմալ մարդ, որը աղջկա հետ նորմալ կվարվեր: Որովհետև եթե լինի թեկուզ մի հատ տենց տղամարդ, ապա աղջիկը հենց իր հետ կհանդիպեր, իսկ ձեզ ու ձեր նմաններին կուղարկեր գրողի ծոցը՝ ձեր բոլոր ախմախ նվերներով հանդերձ: Հասարակ բան ա. եթե ուզում ես աղջկան նվեր տալ, էլի տուր: Բայց աղջկա հետ խոսի, աղջկան հրապուրի, հետը հանդիպի, հարաբերություն ստեղծի, էմոցիոնալ կապ ստեղծի ու դրանից հետո ուզում ե՞ս՝ Դուբայի շեյխերի սաղ ոսիկները բեր լցրու ոտների տակ, ամեն օր ծաղիկներով պատի, առավոտներն արի պատուհանի տակ սերենադ երգի, երկնքում դրոններով գրի «Ես քեզ սիրում եմ», բայց էդ ամեն ինչն արա հարաբերությունն ստեղծելուց հետո՛, ոչ թե առաջ՝ ո՞նց կարելի է էդ պարզ բանը չհասկանալ: Այ էդքան բանը չեք հասկանում, դրա համար էլ մնում եք առանց սեքս: Դրա համար էլ մի հատ ժպտացող աղջիկ եք տենում՝ չոքերներդ թուլանում ա: Դրա համար էլ մարմնավաճառներն էդքան պահանջարկ ունեն մի երկրում, որտեղ բազմաթիվ կանայք երազում են զուգընկեր ունենալու, սեքսով զբաղվելու և երջանիկ լինելու մասին»: |

Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ
4311:00
Ոստիկանությունը զգուշացրեց՝ հատուկ միջոցներ կկիրառի. իրավիճակը լարվեց (տեսանյութ)
6510:54
Կառավարության շենքի մոտ՝ այս պահին (տեսանյութ)
7610:42
«Նիկոլը Ադրբեջանի ներկայացուցիչն է Հայաստանում»․ Վազգեն Մանուկյան
8310:36
«Ժողովրդի ճնշող մեծամասնությունը Նիկոլին դեմ է». Վազգեն Մանուկյան
7010:30
Վազգեն Մանուկյանը՝ այսօրվա գործողությունների մասին (տեսանյութ)
9010:24
Երևանի փողոցներից հավաքում են նստարանները (տեսանյութ)
11510:06
Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Կառավարության շենքի մոտ (տեսանյութ)
14309:36
