«Նիկոլը, անշուշտ, իր «պրոյեկտը» չէ, բայց գերազանցեց իրեն». Հայկ Մարտիրոսյան
![]() 348 Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 12:20 Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սերժ Սարգսյանն այսօր եթերում ևս մեկ քայլ է անելու՝ նորմալացնելու համար դավաճանության գաղափարախոսությունը: Նիկոլը, անշուշտ, իր «պրոյեկտը» չէ, բայց գերազանցեց իրեն՝ դավաճանությունը Մոսկվայի ճնշման դաշտից Բաքվին հաճոյանալու դաշտ տեղափոխելով: Ըստ այդմ՝ եթե այն ժամանակ հողերը տայինք, իրենց՝ նախկին և ներկա երեք ռեժիմների համար Արցախը, իսկ իրականում միայն ԼՂԻՄ-ը, իբրև թե հնարավոր կլիներ «փրկել»: Եվ դրանով՝ այդ դավաճանական գաղափարաբանությամբ, նիկոլի միակ մեղքը կմնա այն, որ նա ուղղակի առանց պատերազմի չհանձնեց: Տարավ երկիրը պայմանավորված պատերազմի և հանձնեց երկիրը՝ տալով մեծաթիվ զոհեր և անգին տարածքներ: Եվ ոչ ոք չի էլ ասի, որ կարելի էր ճիշտ դիվանագիտական թեզ որդեգրել ժամանակին, ճիշտ զինվել, ճիշտ արտաքին քաղաքականություն վայելել, կռվել մինչև վերջին փամփուշտը և հաղթել: Չի ասի, որովհետև նախիրը ենթադրում է, թե միշտ ամենամեծն ու ամենաուժեղն է հաղթում, թե Հայաստանը ռեսուրս չուներ և չէր կարող ունենալ, թե «Ռուսաստանը ոչինչ չէր թողնի», թե «դաշնակցին այլընտրանք չկար», թե, «ի սկզբանե, որոշված էր, որ հանձնելու էին», թե «միջազգային հանրությունը չէր ընդունի»: Ժողովրդին ու երկիրը կառափնարան տանելուց հետո էլ դավաճաններին կռապաշտող նախիրը դեռ իշխում է ժողովրդին, իսկ նախրային մտածողությունը՝ ողջ երկրին: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
