«Այս աջափսանդալից հետո ինչ կպատասխանեն Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արցախի իշխանությունները». Ստյոպա Սաֆարյան
![]() 301 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 01:15 Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2019թ. խորհրդարանական ընտրությունների բանավեճում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե «հայ ժողովուրդը Ղարաբաղի հարցն արդեն լուծել է», այսինքն՝ զիջելու բան չկա։ ԲՀԿ-ն 5-ից ավել, իսկ ՀՅԴ-ն 10 տարի կոալիցիա են կազմել ՀՀԿ-ի հետ՝ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ: Չնայած Գագիկ Ծառուկյանը համարել է, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, Սերժ Սարգսյանը 10 տարի շարունակ բանակցել է «արդեն իսկ լուծված խնդրի» լուծման համար։ Իսկ ազգահավաքի ու հողահավաքի կողմնակից ՀՅԴ-ն միշտ դավաճանության մեջ մեղադրել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որի ընդհանուր պետությունն ավելի լավն էր, քան Սերժ Սարգսյանի համաձայնած Կազանյան փաստաթուղթը, իսկ ամենավատը նրա բանակցած Լավրովյան պլանն է։ Այդ նույն ուժերը սատարել են Ռոբերտ Քոչարյանին, որը բանակցել է Մեղրիի տարբերակն ու Ադրբեջանի հետ ընդհանուր պետությունը՝ նշված 2-ի դեպքում էլ համարելով, որ 7 կամ 6.5 շրջանը ենթակա են վերադարձի, այսինքն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի փոխզիջումային դաշտում են եղել։ Արցախի իշխանությունները և ժողովուրդը չեն վստահել Լեոն Տեր-Պետրոսյանին՝ համարելով, որ նա ծախում է Ղարաբաղը... բայց վստահել են Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, որովհետև Ղարաբաղից էին։ Հետաքրքիր է, թե վերոնշյալ բոլորի եփած այս ամբողջ աջափսանդալից հետո Սերժ Սարգսյանի հարցազրույցին ինչ կպատասխանեն նրան աջակցած Գագիկ Ծառուկյանը ու ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արցախի իշխանություններն ու հասարակությունը.... Չէ որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը երբեք ոչ մի թիզական չի եղել»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
