«Ապրիլյան պատերազմը կանգնել է, քանի որ Սերժ Սարգսյանը խոստումներ է տվել». Արմեն Գրիգորյան
![]() 300 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 18:00 «Ապրիլյան պատերազմը կանգնել է հայկական կողմի խոստումների պատճառով»,-այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հակադարձելով ՀՀ 3-րդ նախագահի՝ Սերժ Սարգսյանի հնչեցրած մտքին, թե ապրիլյան պատերազմը հայկական Զինված ուժերը կանգնեցրել էին: «Ի դեպ, այդ խոստումներից հետո, որը որոշակի ժամանակացույց էր ենթադրում, և այդ ժամանակացույցը ամառվա ընթացքում էր, ամառվա ընթացում տեղի է ունենում «Սասնա ծռերը», որը օգտագործելով՝ Սերժ Սարգսյանը որոշակի ժամանակահատվածով հետաձգում է՝ մինչև 2017 թվականի ապրիլ, այնուհետև մինչև իշխանության «տրանզիցիա»: Այդ մարդը, այդպիսի խոստումներ տալով, ստեղծելով այդպիսի բեռ Հայաստանի համար, լքում է պաշտոնը և հետո գալիս ու հայտարարում է՝ ես պատրաստ էի ստորագրելու, ինչ-որ քայլեր անելու, մինչդեռ ես հստակ ասեմ՝ իր տված խոստումների պատճառով, իր ստեղծած փակուղիների պատճառով մենք կանգնել էինք լուրջ խնդիրների առաջ»,- ասել է Գրիգորյանը: Նա ընդգծել է՝ Ապրիլյան պատերազմը կանգնել է, դրան հետևել է ժամանակացույց, ըստ որի՝ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն: Հարցին՝ դրանք տարածքները վերադարձնելո՞ւ խոստումներ են, Գրիգորյանը կոչ է արել այդ հարցը հասցեագրել իրեն՝ Սերժ Սարգսյանին: Ճշտող հարցին՝ այդ խոստումները գոհացրե՞լ են Ադրբեջանին, Գրիգորյանը պատասխանել է. «Եթե Ադրբեջանը կանգնել է, պետք է որ գոհացրած լինեն»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
