Ի՞նչ էին զգուշացրել Գևորգ Պետրոսյանին խմբակցությունից դուրս գալուց առաջ. «Ժողովուրդ»
![]() 189 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 10:10 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների համար երեկ անակնկալ է եղել, երբ նրանք տեսել են իրենց գործընկեր Գևորգ Պետրոսյանի հայտարարությունը՝ խմբակցությունից դուրս գալու մասին: Իհարկե, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը տևական ժամանակ է, որ խմբակցության նիստերին չի մասնակցում, չի շփվում պատգամավորների հետ, անգամ եղել են դեպքեր, երբ անջատել է հեռախոսն ու տևական ժամանակ կորել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Պետրոսյանին հրահանգված է եղել ավելի կոռեկտ լինել ելույթներում, անգամ նկատողություն է ստացել իր բառապաշարի համար: Խմբակցությունից նրան մի քանի անգամ ասել են՝ պատգամավոր է և պետք է ավելի կոռեկտ լինի, սակայն չեն էլ պատկերացրել, որ նա օրերից մի օր անակնկալ կլքեր խմբակցությունը: Չի բացառվում, որ նրանից պահանջվի վայր դնել նաև մանդատը: Բայց Պետրոսյանը մտադիր է առանձին ակտիվ գործունեություն սկսել։ Այնպես որ, առաջիկայում կարող են հետաքրքիր զարգացումեր լինել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
