Էրդողանը բառացիորեն կրկնել է իշխող կուսակցության նախկին ղեկավարի հին ելույթը
![]() 252 Չորեքշաբթի, 17 փետրվարի, 2021 թ., 19:40 Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավար Ռեջեփ Էրդողանը 2021թ․ փետրվարի 16-ի ելույթում բառացիորեն կրկնել է ԱԶԿ նախկին ղեկավար Բինալի Յըլդըրըմի՝ 2017թ․ ելույթը, գրում է Ermenihaber-ը։ Ելույթների նմանությունը նկատել է «Twitter»-ի թուրք օգտատերերից մեկը, ով կողք–կողքի է դրել երկու ելույթների տեսագրությունները, որտեղ Յըլդըրըմն ու Էրդողանը 4 տարվա տարբերությամբ նույն խոսքերն են արտասանում։ ՏԵսագրությունն արագորեն տարածվել է սոցիալական ցանցերում և ակտիվ քննարկումների առիթ դարձել։ Ելույթը վերաբերում է մամուլում և երիտասարդության շրջանում օգտագործվող թուրքերենին։ Ներկայացնում ենք կրկնվող հատվածի թարգմանությունը․ «Սոցիալական մեդիայի լեզուն դառնում է մեր երիտասարդների գրավոր խոսքը, նրանց հաղորդակցման լեզուն։ Անիմաստ հապավումները, բառերի միջև խցկված օտար բառերը, ջարդրտված նախադասությունները, անիմաստ արտահայտություններն օրեցօր ավելի սովորական են դառնում։ Մենք պարտավոր ենք դադարեցնել լեզվի այս քայքայումը, լեզու, որ ավելի շատ նման է ինչ-որ նորահայտ «ծտի լեզվի», քան թուրքերենի։ Այն անպտուղ է դարձնում մեր լեզուն, խզում է սերունդների միջև հաղորդակցությունը»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքերենը պետք է դառնա միջազգային լեզուներից մեկը: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
