Մահ կամ իշխանություն․ Նիկոլ Փաշինյանի ինքնադատավճիռը. «168 ժամ»
![]() 291 Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 09:45 «168 ժամ»-ը. «Արդյոք նոյեմբերի 9-ից հետո, իսկ գուցե դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստույգ պատասխանը հայտնի չէ, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկություն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթե ստույգ ենթադրել, թե մտածելու դեպքում ինչո՞ւ է նա հրաժարվել այդ՝ անայլընտրանք թվացող քայլից։ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ նրանից դուրս անցել է բոլոր կարմիր գծերը, գրված ու չգրված օրենքներն ու նորմերը։ Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հետ պայքարում Նիկոլ Փաշինյանը հատել է կարմիր գծեր՝ ոչ միայն իշխանության գալուց հետո, այլև՝ դրանից շատ առաջ։ Նա ի սկզբանե քաղաքականությունը դիտարկել է՝ որպես կենաց-մահու պայքար, որտեղ կա՛մ հաղթում ես, կա՛մ ոչնչանում։ Նրան հաջողվել է հաղթել, ինչը հիմք է տվել դիմելու ընդդիմախոսներին քաղաքականապես ու բարոյապես ոչնչացնելու քայլերի։ Նիկոլ Փաշինյանը դա արել է 2.5 տարի, շարունակում է անել նաև այսօր։ Հատելով մարդկային, քաղաքական ու բարոյական բոլոր սահմանագծերը՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ինքզինքը՝ որևէ պարագայում իր համար նահանջի, հրաժարականի ու դրանից հետո հանգիստ կյանքի որևէ հնարավորություն չթողնելով։ Եթե ոչ միայն, ապա նաև նահանջի հնարավորության բացակայությունն է Նիկոլ Փաշինյանին ստիպում ամեն գնով կառչած մնալ իշխանությունից, որովհետև նա, ոչ առանց հիմքի, մտահոգվում է, որ առանց իշխանության ինքը, մեղմ ասած, չի կարող հանգիստ կյանք ունենալ։ Բայց եթե պատերազմից առաջ դա այդպես էր միայն ներքին կյանքում, քաղաքական հակառակորդների առումով, ապա պատերազմից հետո պատկերը Նիկոլ Փաշինյանի համար՝ ավելի ողբերգական, նահանջի հնարավորությունն էլ՝ ավելի անկարելի է դարձել։ Պատերազմում Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է շատ ավելի անթույլատրելի կարմիր գծեր՝ Արցախի, նրա ամբողջականության, հազարավոր մարդկային կյանքերի տեսքով»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
