Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Գերեվարվածների ու անհետ կորածների ընտանիքներ կան, որոնք դեռ աջակցություն չեն ստացել». Նիկոլ Փաշինյան

«Գերեվարվածների ու անհետ կորածների ընտանիքներ կան, որոնք դեռ աջակցություն չեն ստացել». Նիկոլ Փաշինյան
200
Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 13:00

Այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ, վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ գերեվարվածների ու անհետ կորածների ընտանիքներ կան, որոնք դեռ աջակցություն չեն ստացել:
«Վիրավորված զինծառայողների աջակցության ծրագիրը, ոնց որ անհրաժեշտ տեմպով առաջ չի գնում: Ուզում եմ հիշեցնել նաև, որ անհետ կորած և գերեվարված մեր հայրենակիցների ընտանիքների աջակցության ծրագիրը, ըստ էության, ինչքան ես շփումներից հասկանում եմ, չի ամբողջացել: Այսինքն՝ կան շահառուներ, որոնց գումար դեռևս չի հասել»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է խնդրի լուծմամբ ավելի ինտենսիվ զբաղվել:

«Գերեվարվածների ու անհետ կորածների ընտանիքներ կան, որոնք դեռ աջակցություն չեն ստացել». Նիկոլ Փաշինյան