Արցախում պատերազմի ընթացքում վնասված ավելի քան 6900 շինությունից 45-ն ավերվել է հիմնովին
![]() 348 Հինգշաբթի, 18 փետրվարի, 2021 թ., 20:25 Արցախի տարածքում առայսօր հաշվառվել է 44-օրյա պատերազմի ընթացքում հրետակոծությունից վնասված 6943 շենք-շինություն, որից 4435-ը՝ Ստեփանակերտում:Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը: «Այդ թվում Ասկերանի շրջանում գրանցվել է պատերազմի հետևանքով վնասված 250 շինություն, Մարտունու շրջանում՝ 1300, Մարտակերտում՝ 658:Շինարարական վերականգնողական ու վերանորոգման աշխատանքներ են սկսվել Ստեփանակերտի 600 շինություններում, որոնցից արդեն ավարտվել են 270-ի աշխատանքները: Ասկերանում 50 շինությունից ավարտվել է 20-ի շինարարությունը, Մարտունում՝ 210-ից՝ 72-ի, իսկ Մարտակերտում՝ 46-ից՝ 7 շինությունում ընթացող վերականգնման շինաշխատանքները:Ներկայումս, ընդհանուր առմամբ, Արցախի տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում 930 բնակելի շինություններում: Հրետակոծությունից վնասված պատուհանների և դռների փոխարինման աշխատանքներ են ընթացել 2620 քաղաքացիների բնակարաններում, իսկ 1915 բնակչի տրամադրվել է շինանյութ»,-մանրամասնեց Սարգսյանը: Քաղաքաշինության նախարարի խոսքով, ըստ փորձագիտական եզրակացության՝ մասնավորապես Ստեփանակերտում գրանցվել է ռազմական գործողությունների հետևանքով հիմնովին ավերված 23 շինություն, որոնց նախագծերն արդեն պատվիրված են և շուտով կմեկնարկեն նաև շինարարական աշխատանքները:Մարտունիում հիմնովին ավերվել է 17 տուն, Ասկերանում՝ 5, Արցախի մյուս շրջաններում հիմնովին ավերված տներ չեն գրանցվել: «Մայրաքաղաքում և շրջկենտրոններում ընթանում են նաև հին բնակֆոնդի վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ: Նախատեսվում է՝ մինչև ընթացիկ տարվա մայիս, ունենալ լիովին նախապատրաստված տարածքներ՝1500 արագ հավաքվող կոնստրուկցիաներով տների համար»,-ասաց Արցախի քաղաքաշինության նախարարը՝ հավելելով, որ հանրապետության ամբողջ տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնում են ընդհանուր առմամբ՝ 112 կազմակերպություն: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
13802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
12501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13500:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
194Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
230Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
150Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
276Երեկ, 23:12
