Տեղ գյուղի 50 հազար գլուխ ոչխարներից մնացել է 21 500
![]() 211 Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 19:40 Տեղ խոշորացված գյուղը պատերազմի արդյունքում կորցրել է 80 հա․ վարելահող։ «Իսկ արոտներ, դրա մասին չեմ էլ խոսում, մեր համայնքի ուղղվածությունը հիմնականում անասնապահությունն ու դաշտավարություն էր։ Հիմա սա չկա, արդեն լուրջ խնդիրներ են առաջացել», - «Հրապարակին» հայտնեց գյուղապետ Ներսես Շադունցը։ Արոտները չկան, անասունները կան։ Կային։ Գյուղապետի խոսքով՝ արոտավայրերի կորստի պատճառով անասունների 50 տոկոսը պատերազմի ժամանակ և հետո ժամանակահատվածում վաճառքի է հանվել։ «Շատ էժան գներով։ Մի մասն էլ՝ մի կերպ, զոռով պահում են, էս պահին մեկը մեկին խանգարելով, մեկը մեկին վնասելով։ Ցորենի դաշտերին, մյուս, պրոբլեմներ։ Դե, մեկը անասուն է պահում, իրա անասունները ստիպված մտնում են մի ֆերմերի դաշտեր, որը դաշտավարությամբ է զբաղվում, նրա ցորենի դաշտը վնասում։ Հնարավոր չի, չի ստացվում, անասունը անլեզու կենդանի ա, չես կարա բացատրես, որ չպիտի մտնես։ Սոված ա, մտնում ա, ինչ անի, կեր չեն կուտակել, բան չեն արել»։ 7-8 գյուղերից բաղկացած խոշորացված համայնքի 50 հազար ոչխարներից մնացել է 21 հազար 500 գլուխ։ 30 հազար և ավելին այս ընթացքում էժան գներով վաճառվել է։ Ովքե՞ր են էժան գնով վաճառողները։ Գյուղապետն ասում է՝ տեղացիներ են, չի ճանաչում։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
