Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Նիկոլին ցույց տալու համար ինչ-որ բաներ են նկարահանել»․ Արսեն Բաբայան

«Նիկոլին ցույց տալու համար ինչ-որ բաներ են նկարահանել»․ Արսեն Բաբայան
189
Ուրբաթ, 19 փետրվարի, 2021 թ., 23:30

ԱԱԾ շենքի առջև է գտնվում նաև «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ բերման ենթարկվածներին աջակցություն հայտնելու նպատակով։

«Եկել եմ որպես իրավապաշտպան՝ հաջակցություն այն ընկերների, որոնց անհիմն և ապօրինի բերման են ենթարկել և իմ տեղեկություններով նաև ձերբակալություն կիրականացնեն»,- ասաց Բաբայանը՝ նշելով, որ ըստ այդ տեղեկությունների՝ պետք է ձերբակալեն Կարեն Բեքարյանին։

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել, որ բերման ենթարկվածներից մեկի նկատմամբ բիրտ ուժ են կիրառել, նկարահանել են․․․ Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլին ցույց տալու համար ինչ-որ բաներ են նկարահանել-տարել»,- ասաց Բաբայանը։
«Էստեղ հավաքված մարդիկ ուղղակի ծիծաղում են էս ամեն ինչի վրա․․․Այս իշխանությանը թվում է, թե կարողանալու է վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում՝ հատկապես վաղվա հանրահավաքից առաջ»,- հավելեց նա։