«Ինչքան Նիկոլն ա զրպարտել ՀԱԿ-ին ու առաջին նախագահին, նույնիսկ ՀՀԿ-ն էդքան չի զրպարտել». Նարեկ Սարգսյան
![]() 292 Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 00:25 Ջութակահար, ՀԱԿ անդամ Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Խնդալու ա, երբ որ մեզ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներիս, կոնգրեսականներիս, ասում են. «Դուք Նիկոլին եք պաշտպանում»: Հարգելիներս, եթե դուք տեղյակ լինեիք, ՀԱԿ-ից ու Նիկոլից, դուք կիմանայիք, որ էնքան ցեխ, ինչքան Նիկոլն ա շպրտել ՀԱԿ-ի վրա, ո՛չ ոք չի շպրտել: Էնքան, ինչքան Նիկոլն ա զրպարտել ՀԱԿ-ին ու առաջին նախագահին, նույնիսկ ՀՀԿ-ն էդքան չի զրպարտել: Ինչքան Նիկոլն ա ատում ՀԱԿ-ին, նույնիսկ Սերժն ու իր խաժամուժը էդքան չեն ատում մեզ: Նիկոլը ԲՀԿ-ի հետ էլ կհամագործակցի, Վազգեն Մանուկյանից էլ ներողություն կխնդրի, ՀՅԴ-ի հետ էլ կոալիցիա կկազմի, մենակ թե կարողանա մի քիչ ավել ցեխ շպրտել ՀԱԿ-ի վրա, մի քիչ ավել զրապարտել, մի քիչ ավելի վատ վերաբերվել: Հիմա հարց կտաք. «Բա եթե էդպես ա, ինչու՞ ՀԱԿ-ը շեշտված չի քննադատում Նիկոլին: Համենայն դեպս չի քննադատում էնպես, ինչպես կարող էր»: Որովհետև մենք՝ կոնգրեսական գաղափարը կրողներս, ինչքան էլ Նիկոլին փորձանք համարենք, չենք ուզում, որ Ռոբերտ Քոչարյանը և մյուս մարդասպանները իշխանության գան և ևս 20 տարի թալանեն երկիրը: Ինչքան թալանել են, հերիք ա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
