«Արարատ Միրզոյանը թող հրավիրի նիստ և քննարկեն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը». Ն. Զոհրաբյան
![]() 268 Երկուշաբթի, 22 փետրվարի, 2021 թ., 19:20 «Երբ 2018-ին Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ գրավում էր ռազմավարական նշանակության շենքեր, երբ պատանդ էին վերցնում ԵՊՀ ռեկտորին, երբ գրավում էին ռադիոտան շենքը, իրենք հայտարարում էին, որ իրենք հեղափոխություն են անում, և հեղափոխության ժամանակ ցանկացած գործողություն օրինական է»,- այսօր՝ «Հայրենիքի փրկության շարժման» կազմակերպած անհնազանդության երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի՝ վերջին հայտարարությանը: «Ես մի քանի գրառումներում ասել էի, որ նրանք, որոնք արդարացնում են Արցախի հանձնումը, որոնք ասում են, որ Արցախը մեր կոկորդին կանգնած ոսկոր էր, որոնք արդարացնում էին դավաճանությունը, այդ մարդիկ ինձ համար ժեխ են: Նիկոլ Փաշինյանն ու իր սորոսական խմբակը տրանսֆորմացրեց իմ խոսքը և փորձեցին ներկայացնել, որ ես մեր քաղաքացիներին անվանել եմ ժեխ: Ես հիմա դիմում եմ Արարատ Միրզոյանին. Պարո՛ն Միրզոյան, խանդավախությամբ, կատարելով Նիկոլի հանցագործ հրահանգը, դուք ինձ զրկեցիք հանձնաժողովի նախագահի լիազորություններից, ինչը հակասահմանադրական է և ես դիմել եմ ՍԴ: Ես սպասում եմ, որ Արարատ Միրզոյանը նույն էնտուզիազմով հրավիրի ԱԺ արտահերթ նիստ և քննարկեն Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որն ասում է, որ շենքեր գրավողները պետք է իմանան, որ իրենց վրա կարող են կրակել»,- ասաց Զոհրաբյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
