«Կա՞ արդյոք Հայաստանում ներքաղաքական ճգնաժամ». վարչապետի պատասխանը
![]() 222 Երեքշաբթի, 23 փետրվարի, 2021 թ., 21:45 «Ներքաղաքական ճգնաժամ ասելով պետք է հասկանանք դրա պարամետրերը: Կա Կառավարություն, կա խորհրդարանական մեծամասնություն, որոնք կայուն են: Իհարկե, ետպատերազմական շրջանում Հայաստանում շատ հարցեր են ծագել և այդ հարցերը պետք է ստանան պատասխաններ: Կառավարությունը գիտակցում է իր պարտավորութունն՝ այդ պատասխանները գտնելու հարցում»,- պատասխանելով ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ հարցին, ասաց Փաշինյանը: «Դուք գիտեք, որ նախորդ տարեվերջին ես հանդես եկա առաջարկով՝ իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ 2021-ին: Բայց այդ առաջարկը մերժվեց և ակնհայտ էր, որ եթե մենք տեսնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ որպես լարվածությունը պարպելու գործիք, ապա որոշ ուժերի համար ուղիղ հակառակն է: Նրանք խորհրդարանական ընտրությունների՝ իրենց կողմից մերժված հնարավորությունը մտադիր են օգտագործել՝ որպես ռադիկալ գործողությունների հարթակ: Արդյունքում Հայաստանի ներսում անվտանգային մարտահրավերները կահագնանան, դրա արդյունքում, մեծ հավանականությամբ, կահագնանան արտաքին հետևանքները: Այս ամեն ինչի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Այս է պատճառը, որ մենք մինչև հունիս կհետևենք ճանապարհային քարտեզին»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
