«Այն, ինչն անելու է, ժողովուրդն է անելու իրենց գլխին». Վազգեն Մանուկյան
![]() 259 Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 18:55 «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ժողովրդին պաշտպանելու դեպքում հնարավոր է գնալ նման քայլերի՝ կիրառել կոշտ միջոցներ, որոնց մասին հայտարարել էր պագամավոր Անդրանիկ Քոչարյանը, ասաց. «Պիտի ասեր՝ ժողովրդից պաշտպանվելու դեպքում, որովհետև այն, ինչն անելու է, ժողովուրդն է անելու իրենց գլխին։ Իրենք ժողովրդի անունից թող չխոսեն, իրենք ժողովրդի հետ կապ չունեն։ Ես երբ այս տղերքին լսում եմ, իմ տպավորությունն է, որ իրենք բակում չեն խաղացել, դպրոցում չեն եղել, իրենք լրիվ ուրիշ սորտի մարդիկ են, որոնք կյանքում ոչ մի բան չեն արել։ Ամբողջ օրը մաֆիա էին խաղում, բլոտ էին խաղում, սրճարաններում նստած էին, մի մասն էլ նարկոտիկ էր օգտագործում։ Այդ մարդկանց մենք բերեցինք իշխանության։ Նայեք՝ ամեն օր ինչ է կատարվում։ Զորամասից զինվորները փախչում են, «Իսկանդերը», ինքնաթիռը, որն Իրանում նստած է. այսինքն՝ ամեն օր կատարվում է մինիմում երեք դեպք, որից յուրաքանչյուրի համար ցանկացած երկրի իշխանությունն ամեն օր հրաժակական կտար»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
