«Պարզվում է, մեր զենքը վատն է. բոլորը մեղավոր են, բացի իրենից»․ Սոլովյով
![]() 387 Չորեքշաբթի, 24 փետրվարի, 2021 թ., 20:05 Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեի հարցազրույցի ժամանակ ռուսական «Իսկանդեր» հրթիռային համակարգի անգործունակության մասին հայտարարությունը շարունակվում է քննարկվել ռուսական մամուլում։ «Պարզվում է, մեր զենքը վատն է։ Լսեցի քաղաքացի Փաշինյանին։ Ինձ մոտ տպավորություն է, որ այդ մարդը, ով անձամբ է մեղավոր հայ ազգի սարսափելի դժբախտության մեջ, ասում է, որ բոլորը մեղավոր են, բացի իրենից՝ երկրի ղեկավարից, գերագույն գլխավոր հրամանատարից։ Թող 2 տարում գներ այն զենքը, որն իրեն դուր էր գալիս»,- «Соловьёв LIVE»-ի եթերում ասել է լրագրող Վլադիմիր Սոլովյովը։ Նրա զրուցակից Սեմյոն Բաղդասարովն էլ հավելել է, որ Փաշինյանի՝ զենքերի մասին գիտելիքը բավականին պարզունակ է։ Բաղդասարովի խոսքով՝ դրանք Փաշինյանի հայտարարությունները չեն, «նրան ասում են ինչ ասել, նա էլ ասում է»։ «Փաշինյանն օտար պետության գործակալ է։ Թե ինչ է անում մեծությամբ 2-րդ ԱՄՆ-ի դեսպանությունը փոքր Հայաստանում, շատերն անտեսում էին»,- ասել է Բաղդասարովը և հավելել, թե Հայաստանը ԱՄՆ-ի համար միջոց էր Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար, իսկ Հայաստանը մնացել էր այն երկիրը, որտեղ Ռուսաստանն ուներ իր դիրքերն ու կարող էր ասել, որ այն դաշնակից երկիր է։ Բաղդասարովի խոսքերով, մյուս տեղերում վաղուց արդեն արևմտյան կամ թուրքական մոտեցումներն են։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
