Վանեցյանը հայտնում է՝ անձնական կապերի միջոցով կարող է լուծել գերիների հարցը
![]() 375 Ուրբաթ, 26 փետրվարի, 2021 թ., 14:15 ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր այն հայտարարությանը, թե իշխանության գալու պարագայում կարող է երեք օրում լուծել գերիների հարցը: Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով է պատրաստվում դա անել, ասել է. «Անձնական կապերի միջոցով: Ոչ միայն անձնական կապերի միջոցով, նաև՝ պետական լծակները օգտագործելով, նորմալ հարաբերություններով: Նայե՛ք, մի կենցաղային օրինակ բերեմ. փողոցում, բակում, երբ երեխան ծնվում, մեծանում է: Իջնում ա բակ, խաղում ա, կռիվ ա անում կողքի բակի երեխաների հետ, հեծանիվ ա քշում, հարաբերություններ ա ձևավորում: Մի օր մի բան ա լինում, էն մյուս օրը մի բան ա լինում: Այսպիսով, ձևավորվում են մարդկային և ընկերական հարաբերություններ: Հիմա ես ծնվել և ապրել եմ Երևանում, հեծանիվ եմ ունեցել և այլն: Եկեք գնանք, օրինակ, Բանգլադեշ, կամ Մալաթիա, մտնենք ներս ու տեսեք՝ ինչքան մարդ եմ ճանաչում: Հիմա էս մարդիկ հեծանիվ չեն ունեցել, ուստի չեն կարողանում մարդկային հարաբերություններ ձևավորել: Դուք նայեք սաղի հետ կռվել են՝ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Վրաստանի. բոլորի հետ կռվել են: Մենակ, երևի, չեն կռվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որովհետև նրանց երեկվանից պաշտպանում են թուրքական և ադրբեջանական քաղաքական ուժերը»: Լրագրողի հարցին, թե «հեծանիվը միջազգային կապերում ո՞ւմ հետ է կիսել», Վանեցյանը պատասխանեց. «Օրը կգա, անպայման կասեմ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
