Թուրքիան քննարկում է Ռուսաստանից С-400-ի 2-րդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը
![]() 840 Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 14:40 Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը չորեքշաբթի հաստատել է, որ Անկարան շարունակում է դիտարկել Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի 2-րդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը՝ չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին: «C-400 համակարգերի 2-րդ խմբաքանակի ուղղությամբ մեր աշխատանքը շարունակվում է»,- ընդգծել է նա NTV հեռուստաալիքին տված հարցազրույցում: Դեմիրը նշել է, որ Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով՝ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցներից հետո, Թուրքիան իր համար որևէ հետևանք չի նկատել: «Մենք չենք նկատել որևէ անմիջական ազդեցություն (ԱՄՆ-ի պատժամիջոցներից)։ Տեսնենք, թե ինչպես կգործի CAATSA-ն («պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը): Բայց այս պահին որևէ հստակ հետևանքներ չկան, մենք կսպասենք»,-նշել է նա։ Դեմիրը նաև սխալ է համարել ԱՄՆ-ի դիրքորոշումն այս թեմայի վերաբերյալ։ «Եթե նրանք կարծում են, որ դա մեզ հետ կպահի մեր ցանկացած ազգային որոշումից, ապա նրանք սխալվում են»,- ասել է նա: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
