«Մենք ձեզ կպաշտպանենք, ասե՛ք՝ առանց վախենալու»․ Բաբաջանյանը՝ Հայկյանցին
![]() 329 Չորեքշաբթի, 03 մարտի, 2021 թ., 15:25 Այսօր ԱԺ նիստում, Վճռաբեկ Դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը պատասխանում է պատգամավորների հարցերին։ Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով Հայկյանցին, հարցրեց, թե ինչ գնահատական կտա նա ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նոյեմբերի 15-ի հայտարարությանը։ Հայկյանցը նշեց, որ դա չի եղել ԲԴԽ-ի անունից, այլ ԲԴԽ նախագահի հայտարարությունն է եղել։ Նրա խոսքով՝ հայտարարության ԲԴԽ անդամների կողմից հայտարարության վերաբերյալ արձագանք է եղել ։ «Արձագանքը պարտադիր չէ, որ լինի հայտարարությամբ։ Այն հանգամանքը, որ պարոն Վարդազարյանը այդ հարցը չի էլ քննարկել ԲԴԽ գործընկերների հետ, դա նշանակում է, որ նա, տեղյակ լինելով մեր դիրքորոշմանը, հարգել է և հարցն ընդհանուր քննարկման չի բարձրացրել։ Ըստ Հայկյանցի՝ այն, որ ԲԴԽ անդամները հայտարարության հեղինակը չեն, արդեն իսկ արձագանք է։ «Կարելի ենթադրել, որ համաձայն չեք հայտարարության բովանդակության հետ։ Ռուբեն Վարդազարյանը ձեզ ոչինչ չի կարող անել, հանգի՛ստ եղեք, մենք ձեզ կպաշտպանենք, ասե՛ք՝ առանց վախենալու»,- ասաց Բաբաջանյանը, ինչին ի պատասխան Հայկյանցն ասաց, որ ինքը ներքին վախեր չունի, թե կարող են իր վրա ազդեցություն ունենալ։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
