«Հայաստանի պետականությունը փլուզման եզրին է». Վարդ Սիմոնյան
![]() 235 Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 10:50 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի պետականությունը փլուզման եզրին է, մենք քայլում ենք վերջին՝ մազե կամրջով։ Հազար պատճառ կարելի է նշել, թե ինչու մենք չկարողացանք կայացնել մեր պետությունը։ Բայց, իմ համեստ կարծիքով, գլխավոր պատճառն այն էր, որ կառքը՝ Արցախը, նժույգից՝ ՀՀ-ից առաջ էինք կապել։ Մենք մինչև այսօր այդպես էլ չենք սինքրոնացրել այդ երկու սուբյեկտի քաղաքական շահերն ու նպատակները։ 150 հազարանոց Արցախը չի կարող դառնալ իր անվտանգության երաշխավորը և նրան միշտ պետք է կցվել ավելի հզոր անվտանգային համակարգի: Այսօր եթե Ռուսաստանն է դրա երաշխավորը, ուրեմն՝ վերջ, Արցախն այդ ուժային կենտրոնի հետ է։ Իսկ Հայաստանն էն գլխից պիտի ջանար արևմտյան օրիենտացիայի շրջանակում կառուցել նորմալ պետություն, որ նաև կարողանար երաշխավորել Արցախի անվտանգությունը։ Իսկ այսօր ստացվել է ողբերգական մի բան՝ կառքը գլորել ենք, իսկ ձին անսանձ վարգում է պետության զառիթափին։ Իսկ էդ ձիու խիստ ուշացումով ՆԱՏՕ սուրալը կհանգեցնի նրան, որ մենք Արցախն ու ՀՀ-ն երկու թշնամի բանակներով կկանգնեցնենք դեմ հանդիման։ Ահա խելապակասության վերջնական հանգրվանը։ Եվ չասեք, թե ելքը Ռուսաստանն է, ռուս-թուրքական բոլոր համաձայնությունները բոլոր ժամանակներում ավարտվում են Հայաստանի տարածքային ֆիասկոյով։ Ռուսաստանը ելք է Արցախի համար, մեզ համար՝ պետականության կորուստ։ ՄՏԱԾԵՆՔ․․․․․․․»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
