Եղվարդի բնակիչը փորձել է հրկիզել 17.3 մլն դրամ արժողության զինվորական հանդերձանքը
![]() 409 Ուրբաթ, 05 մարտի, 2021 թ., 19:15 Անցած տարվա նոյեմբերի լույս 11-ի գիշերը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը փորձել էր հրկիզել Եղվարդ քաղաքի Ազատամարտիկների փողոցի 9/2 հասցեի մոտ գտնվող զինվորական հանդերձանքը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ, նախնական հաշվարկով՝ առնվազն 17 միլիոն 375 հազար դրամին համարժեք զինվորական հանդերձանքը ձեռք էր բերվել «Հանուն հաղթանակի» քաղաքացիական նախաձեռնության անդամների կողմից։ Հենց նախաձեռնության անդամներն էին նկատել այրվող հանդերձանքն ու հնարավորինս արագ մարել կրակը։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձի հատկանիշներով։ Նշանակվեցին փորձաքննություններ։ Քրեական գործի շրջանակներում ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները ձեռնարկեցին համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով հանցավոր արարքը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Խոսքը Եղվարդի բնակիչ 29-ամյա երիտասարդի մասին է։ Նա մարտի 1-ին հրավիրվեց տարածքային քննչական բաժին, որտեղ նրան մեղադրանք առաջադրվեց։ Մարտի 3-ին մեղադրայլը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
