«Իսկ որտե՞ղ է քննարկվում նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության չեղարկման հարցը». Կարեն Հեքիմյան
![]() 367 Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 11:25 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտը քննարկվում է ամենուրեք՝ հանրահավաքներում, ԱԺ-ում, նախագահականում, առայժմ անուղղակի, իսկ շուտով նաև՝ ուղղակի կերպով, ՍԴ-ում: Չեմ զարմանա, որ խնդիրը տեղափոխվի նաև ՄԻԵԴ: Եվ դա ճիշտ կլինի: Իսկ որտե՞ղ է քննարկվում նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարության (պայմանագրի) չեղարկման հարցը: Հանրահավաքներու՞մ, ԱԺ-ո՞ւմ, նախագահականո՞ւմ, ՍԴ-ո՞ւմ: Ասեմ, որ որևէ տեղ չի քննարկվում: Օնիկ Գասպարյանի ղեկավարած կառույցում էլ չի քննարկվում: Անգամ մամուլում չի քննարկվում: Հանկարծ չմտածեք, որ ես դեմ եմ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ իրավական ակտի չեղարկմանը: Ուղղակի փաստում եմ, որ իրավական այդ ակտով առերևույթ ոտնահարվում են միայն մեկ մարդու՝ Օնիկ Գասպարյանի իրավունքները, իսկ նոյեմբերի 9-ի կամ 10-ի եռակողմ հայտարարություն (պայմանագիր) կոչվող առոչինչ իրավական ակտով փաստացի Հայաստանն է փակվում, այդ թվում նաև Օնիկ Գասպարյանի ղեկավարած կառույցը»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
