Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ եռագույնը
![]() 384 Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 15:45 Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի նախաձեռնությամբ այսօր՝ մարտի 7-ին, Շուռնուխում հանդիսավոր կերպով բարձրացվել է 30 մետր բարձրությամբ հայկական եռագույնը։ Գյուղում նաև տոնական միջոցառումներ են տեղի ունեցել, մատաղ է մատուցվել, տեղի են ունեցել մշակութային միջոցառումներ, համայնքի բոլոր բնակավայրերը ներկայացել են ավանդական ճաշատեսակներով։ «Շուռնուխից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող թշնամին անդադար պիտի զգա, որ մենք միասնական ու համախմբված կերպով ոչ միայն մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կողքին ենք, այլև՝ շարունակելու ենք շենացնել մեր բնակավայրերը»,- ասվում է միջոցառման կազմակերպիչների տարածած հաղորդագրությունում։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
