«Շատ հաճախ չի եղել և չկա պետական տեղի, միջավայրի պատշաճ զգացում ու գիտակցում». Հակոբ Բադալյան
![]() 283 Կիրակի, 07 մարտի, 2021 թ., 17:25 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սահմանամերձ դարձած Շուռնուխում Եռագույնն է բարձրացվել: Շատ լավ միտք ու նախաձեռնություն: Միայն թե մի փոքր հարց, որի մասին գրել, թե չգրել մտածում էի, որոշեցի գրել: Եռագույնը Հայաստանի պետական դրոշն է, որի վրա չկա որևէ այլ պատկեր: Եվ մեր պետական դրոշն ուժեղ և ամբողջական է այդպես: Ինչո՞ւ էր պետք պետական դրոշի վրա ավելացնել խաչի պատկերը, որի տեղն այդտեղ չէ ախր: Իհարկե, հասկանալի է, թե ինչու. դիմացը վանդալներն են: Բայց դրանով ախր դրոշն ու խաչն ավելի ազդեցիկ չեն դառնում, եթե ընդհանրապես վանդալի վրա ազդում է որևէ բան: Պետական դրոշն իր ամբողջության մեջ է ուժեղ, քրիստոնեական մեր խաչն ուժեղ է իր տեղում: Եվ սա ընդհանրապես մեր ազգային պետական ընթացքի մի խորքային խնդրի դրսևորում է, երբ շատ բան ու շատերն իրենց տեղում չեն եղել, այն տեղում չեն եղել, որում պետք է լինեին, որովհետև շատ հաճախ չի եղել և չկա էլ պետական տեղի, միջավայրի պատշաճ զգացում ու գիտակցում»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
