Ինչ են պայմանավորվել Տավուշի մարզպետը և Նոյեմբերյան-Երևան ճանապարհը փակած անձինք
![]() 211 Երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ., 19:10 Նոյեմբերյան-Երևան ճանապարհը փակած մարդկանց և Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հանդիպումն ավարտվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է մարզպետարանի մամուլի խոսնակ Լիլիթ Սարգսյանը։ «10-15 հոգի, որ ճանապարհ էին փակել, մոտ մեկ ժամ հանդիպում են ունեցան նախարարի հետ։ Իրենց բոլոր մտահոգությունները արտահայտեցին, հարցեր տվեցին։ Մարզպետը արձագանքեց ապատեղեկատվությանը՝ սահմանազատման աշխատանքների հետ կապված։ Քաղաքացիները մարզպետի մոտեցումների հետ համաձայն էին»,– փոխանցեց խոսնակը։ Տավուշցիները մարզպետի հետ պայմանավորվել են այլևս ճանապարհները չփակել։ Նշենք, որ այսօր ցերեկը նրանք փակել էին Նոյեմբերյան-Երևան ճանապարհը և Չոբանյանի հետ հանդիպում էին պահանջում։ Բողոքի ակցիայի և հանդիպման հիմնական պատճառը Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ մտահոգությունն է։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
