«Տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք»․ Իշխան Սաղաթելյան
![]() 242 Երեքշաբթի, 09 մարտի, 2021 թ., 22:00 «Մենք տեղեկություններ ունենք, որ բոլոր մարզերից ոստիկանական ուժեր են բերվում մայրաքաղաք։ Ուզում եմ դիմել ոստիկաններին․ տղե՛րք, մի արեք այդ բանը, այս բանակը միայն մերը չի, այս պետությունը միայն մերը չի, նաեւ ձերն է։ Մի՛ ենթարկվեք այդ խելագարի ապօրինի հրամաններին»,- Բաղրամյան-Դեմիրճյան փողոցում՝ դիմելով ոստիկաններին, ասաց ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանը։ «Բոլոր ինստիտուտները պետք է շրջափակենք, որոնք հակապետական են ու հակազգային։ Բոլոր այն անձանց, որոնք դավաճանել են մեր ժողովրդին ու պետությանը, պետք է նետել պատմության աղբանոցը։ Ազգ, բանակ, հաղթանակ»,- նշեց Սաղաթելյանը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազգային ժողովի բոլոր մուտքերն ու ելքերը փակ են ընդդիմադիր ցուցարարների կողմից։ «Հայրենիքի փրկության շարժման» անդամները հայտարարել են, որ չեն պատրաստվում բացել այն և փակ կպահեն այնքան ժամանակ, մինչև խորհրդարանը անվստահություն հայտնի վարչապետին, իսկ իշխանությունները զիջումների գնան։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
