ՔՊ-ականները թաղ առ թաղ ձայն բերողներ են հավաքագրում. #Mediaport
![]() 390 Կիրակի, 14 մարտի, 2021 թ., 16:45 ՔՊ-ականները սկսել են նախընտրական պատրաստությունները. թաղ առ թաղ ձայն բերողներ են հավաքագրում: Գրում է Mediaport թելեգրամ-ալիքը: «Մինչ հասարակությունը փորձում է ուշքի գալ կապիտուլյացիայից ու ծանր կորուստներից, իշխանությունները զբաղված են հնարավոր արտահերթ ընտրությունների համար ձայն բերող մարդիկ հավաքագրելով: Mediaport-ի տեղեկություններով՝ Փաշինյանը հրահանգել է ՔՊ-ականներին արդեն իսկ սկսել ձայներ ապահովելու գործընթացը։ Խնդիր է դրված վերցնել ՀՀԿ-ի համար աշխատող նախկին ցանցերը: Այս պահին իշխանության ներկայացուցիչները շրջում են Երևանի 15 թաղամասում, փորձում են կապ հաստատել թաղային հեղինակությունների, ինչպես իրենք են ասում «տասոֆշիկների» հետ և խոստումների դիմաց վերջիններիս առաջարկում են ձայներ ապահովել Նիկոլ Փաշինյանի համար։ Հանդիպումների ընթացքում նշում են, որ արտահերթ ընտրությունը նախնական որոշել են անցկացնել մայիսին, իսկ եթե մինչ այդ ավարտին չհասցնեն պրոցեսը, կտեղափոխեն հունիս»,- գրել է ալիքը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
