ՀՔԾ-ն չի հերքում. Արտակ Դավթյանը հարցաքննվել է
![]() 260 Երկուշաբթի, 15 մարտի, 2021 թ., 23:30 ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չի հերքել, որ Արտակ Դավթյանը, որի թեկնածությունը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ նշանակվելու համար, հարցաքննվել է ՀՔԾ-ում՝ բանակը քանդելու գործում ունեցած ներդրման մեղադրանքի շուրջ։ Հիշեցնենք, որ նրա հարցաքննվելու մասին «Փաստինֆո»-ին հայտնել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ նշելով, որ Արտակ Դավթյանը հարցաքննվել է իր հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։ Հակոբյանի փոխանցմամբ՝ ինքը Դավթյանին մեղադրել է ՝ բանակի քանդման գործում «ներդրած ջանքերի» համար, ինչից հետո նա հրավիրել է հարցաքննության։ Մովսես Հակոբյանը տեղյակ չէր, թե ինչ կարգավիճակով է Արտակ Դավթյանը հարցաքննվել։ «Աղբյուրը փորձել է տեղեկատվությունը ճշտել ՀՔԾ-ից, որտեղից միայն նշել են, որ նախաքննական գաղտնիքից ելնելով՝ իրենց մոտ քննվող քրեական գործերով հարցաքննությունների վերաբերյալ տեղեկություն չեն տրամադրում։ Այլ խոսքով՝ չեն հերքել, որ այն թեկնածուն, որին Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նորից տեսնել ԳՇ պետի պաշտոնում, անցնում է ՀՔԾ-ում քննվող քրեական գործով։ Տեսականորեն բացառված չէ, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրա գործողություններին քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտություն առաջանա։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը մարտի 9-ից ազատվել է պաշտոնից։ Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ նախագահին է ներկայացրել ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու մասին առաջարկությունը։ Հատկանշական է, որ Փաշինյանի պաշտոնավարման տարիներին Դավթյանը երկու անգամ արդեն պաշտոնազրկվել է. 2020 թվականի հունիսին Փաշինյանի պահանջով ազատվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից՝ որդու հարսանիքի հետ կապված սկանդալի պատճառով, ապա նշանակվել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, որի պաշտոնում եղել է ընդամենը չորս ամիս։ ՀՀ Նախագահը հայտարարել է, որ Ա.Դավթյանին ԳՇ պետ նշանակելու հրամանագիրը չի ստորագրելու եւ ոչ էլ դիմելու է ՍԴ։ Ասել է թե՝ նա, ԳՇ պետ է դառնալու իրավունքի ուժով։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
